copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:58 14-12-2021

ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում է 4.2, հաջորդ տարվա համար՝ 5.3 տոկոս տնտեսական աճ

ՀՀ կենտրոնական բանկը կարծում է, որ Կառավարությունը 2022-ին ոչ միայն ավելացնելու է տնտեսական աճը, այլ նաև բարձրացնելու է պոտենցիալը, 2021-ի համար 4.2 տոկոս տնտեսական աճ, 2022-ի համար՝ 5.3 տոկոս:

Ասուլիսում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Հաջորդ տարի նախատեսվում է ոչ միայն ընթացիկ ծախսերի որոշակի աճ, այլ նաև հսկայական ծավալի պետական կապիտալ ներդրումներ, որոնք, ըստ էության, ընկած են մեր 2022 թվականի համար նախատեսված տնտեսական աճի կանխատեսման հիմքում»,- նկատեց Գալստյանը:

ԿԲ-ի տնտեսական աճի նախորդ կանխատեսումը 2022-ի համար 2.4 տոկոս էր: «Բյուջեի ընդունումից հետո, երբ արդեն որպես օրենք ունենք կապիտալ ներդրումների սցենարը, կառավարության կողմից իրականացվելիք պետական ներդրումների ծրագիրը, մեր կանխատեսումների արդյունքում տարվա համար տնտեսական աճը կազմելու է 5.3 տոկոս»,-ասաց Գալստյանը:

ԿԲ գնահատականների համաձայն՝ հաջորդ տարի կառավարությունն իր առաջարկած ծրագրի ներքո իրականացվելիք պետական կապիտալ ներդրումների հաշվին ոչ միայն ավելացնելու է 2022-ի տնտեսական աճը, այլ նաև պոտենցիալն է բարձրացնելու:

Ինչ վերաբերում է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումներին, ապա Գալստյանն ասաց. «Մեր գնահատականների համաձայն՝ մեր տնտեսական աճի կանխատեսումը տարվա համար կկազմի 4.2 տոկոս»:

Ինչ վերաբերում է գնաճի ցուցանիշին, ապա ԿԲ-ն ակնկալում է, որ ներկայիս 9.6 տոկոսի համեմատ տարին կավարտվի շուրջ 8.4 տոկոս գնաճով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել