copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:47 14-12-2021

Ուկրաինայում կառուցվող գործարանում համատեղ կարտադրվեն թուրքական «Anka» ԱԹՍ-ներ

Կիևի մոտակայքում Ուկրաինան ու Թուրքիան համատեղ գործարան են կառուցում, որտեղ կարտադրվեն թուրքական «ANKA» տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության՝ այս մասին հայտարարել է Դոնբասի իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ խմբի խոսնակներից Ալեքսեյ Արեստովիչը, գրում է ermenihaber-ը:

«Այժմ Վասիլկով քաղաքում գործարան է կառուցվում, որտեղ Ուկրաինայի ու Թուրքիայի համագործակցությամբ թռչող սարքեր կարտադվի: Դրանցից մեկն էլ լինելու է «ANKA» ծանր քաշային ԱԹՍ-ն»,- ասել է Արեստովիչը:

Խոսնակը նշել է, որ ԱԹՍ-ների շարժիչները լինելու են ուկրաինական, իսկ թափքն ու մնացած մասերը՝ թուրքական: Նախատեսվում է, որ գործարանում ԱԹՍ-ների առաջին խմբախանակը կարրտադրվի արդեն 2022-ի վերջում:

Ըստ Արեստովիչի՝ ապագայում այդ գործարանում կարտադրվեն նաև Ուկրաինայի կողմից մշակված անօդաչու թռչոս սարքեր:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել