copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:34 21-07-2025

Ֆրանսիական ընկերությունները պատրաստ են ԱԹՍ-ներ արտադրել Ուկրաինայում. Զելենսկի

Ֆրանսիական ընկերությունները պատրաստ են անօդաչու թռչող սարքեր արտադրել Ուկրաինայում։

Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպումից հետո։

Նա ասել է, որ նրանք քննարկել են պաշտպանական օգնությունը, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգերի անհրաժեշտությունը, ուկրաինացի զինծառայողների պատրաստումը և Ռամշտայնի ձևաչափով հանդիպումների արդյունքները։

«Մենք պատրաստ ենք ընդլայնել համատեղ պաշտպանական արտադրությունը։ Ֆրանսիական ընկերությունների կողմից որոշում կա Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսելու մասին, և սա շատ արժեքավոր է։ Մենք նաև խոսել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մասին»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված