copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:24 13-12-2021

Հայաստանն ու Սերբիան դիտարկում են համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանն ու Ռաֆայել Գևորգյանը։

Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը կարևորել է տնտեսության ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Նախարարն ընդգծել է, որ հայ-սերբական տնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ և առաջարկել է նախանշել այն հիմնական ուղղությունները, որոնցում առավել նպատակահարմար է համագործակցությունը։ Այդ նպատակով Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին համառոտ ներկայացվել են ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները, տնտեսության գերակա ճյուղերն ու գործող պետական աջակցության ծրագրերը։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանն ու Սերբիան կարող են համագործակցել, մասնավորապես, թեթև և ծանր արդյունաբերության, գյուղատնտեսության, արևային էներգիայի, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության, ադամանդագործության, դեղագործության ոլորտներում։

Տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ՝ նախարարն առաջարկել է սերբական ընկերություններին նույնպես ներգրավվել այս գործընթացին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում գերակա ոլորտներում սերբական ընկերությունների ներդրումների իրականացմանը, դիտարկվել հայ-սերբական համատեղ ձեռնարկությունների հիմնման, գործարար համաժողովի կազմակերպման և B2B ձևաչափով հանդիպումների անցկացումը։

Քննարկվել են նաև հայ-սերբական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել