Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:23 02-11-2022

Ռուսաստանը դիտարկում է Իրանի նավահանգիստներում ներդրումներ կատարելու հնարավորությունները

Ռուսաստանը դիտարկում է Իրանի ծովային նավահանգիստներում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ

«Ռուսաստանը դիտարկում է իրանական ծովային նավահանգիստներում ներդրումներ կատարելու հնարավորությունը: Իր հերթին, իրանական կողմն առաջարկել է օգտագործել իր նավահանգիստները որպես ռուսական բեռների հանգույցներ, այդ թվում՝ տարանցիկ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ Ռուսաստանն ու Իրանը հաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը նավատորմի համատեղ կառուցման գործում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Գրոզնիում տեղի է ունեցել առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիի համանախագահությամբ։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության առանցքային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել