copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:29 13-12-2021

Արտերկրում պատվաստվածները կարող են QR-կոդ ստանալ Ռուսաստանում

COVID-19-ի դեմ օտարերկրյա պատվաստանյութով պատվաստված ռուսաստանցիները կարող են իրենց QR-կոդը ձևակերպել կես տարով՝ հանձնելով հակամարմինների թեստ։ Այս մասին Պետդումայում հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր արտերկրում պատվաստվել են ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով, հավելել է նա։

Ավելի վաղ Հանրային պալատն էր առաջարկել QR-կոդերի ներդրման վերաբերյալ կառավարության օրինագծերում ամրագրել օտարերկրյա քաղաքացիներին վկայականներ տրամադրելու մեխանիզմը, ովքեր պատվաստվել են Ռուսաստանում չգրանցված պատվաստանյութերով։

COVID-19-ով հիվանդացած լինելու մասին վկայագրերը մեկ տարի ժամկետով կտրամադրվեն նաև ռուսաստանցիներին, որոնց մասին տվյալների բազաներում կա տեղեկատվություն 2021 թվականի հունվարի 1-ից սկսած դրական ՊՇՌ թեստի մասին, և ովքեր ունեն կորոնավիրուսի դեմ հակամարմիններ։ Միաժամանակ, Գոլիկովայի խոսքով, հակամարմինների քանակը չի որոշվելու, այլ միայն դրանց առկայությունը կամ բացակայությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել