copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:58 25-11-2021

Ինչպես են պատվաստվածները տարածում COVID-19. գիտնականներ

Ամերիկացի գիտնականները փորձարկում են անցկացրել Տեխասի բանտերից մեկում և պարզել, որ պատվաստվածները կորոնավիրուսային վարակի փոխանցողներ են, թեև ավելի քիչ աստիճանով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են medRxiv.org սերվերում, հայտնում է News Medical-ը։

Ինչպես հայտնի է, COVID-19-ի դեմ պատվաստանյութերը արդյունավետորեն կանխում են հիվանդության ծանր ձևերն և մահը, սակայն մինչ այժմ հայտնի չէր, թե պատվաստվածները ինչ աստիճանի են տարածում վարակը։

Հետազոտության ընթացքում, որն անցկացվել է 2021 թվականի ամռան վերջին, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները՝ ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի աջակցությամբ, մի քանի շաբաթ շարունակ Տեխաս նահանգի բանտում գտնվող բանտարկյալների քթըմպանից քսուքներ են վերցրել: Այդ ժամանակ այնտեղ վարակված էր բանտարկյալների 74%-ը։

Հետազոտության մեջ ներառված 95 մասնակիցներից 78-ը եղել է լիովին պատվաստված, երկուսը` մասամբ, իսկ 15-ը պատվաստված չի եղել:

Պատվաստվածների մեծ մասը ստացել է Pfizer պատվաստանյութ՝ 73%, փոքր մասը՝ Moderna (18%) և Johnson & Johnson (9%)։

ՊՇՌ թեստերի արդյունքները ցույց են տվել վիրուսի առկայություն քթըմպանում 93% չպատվաստվածների և 70% պատվաստվածների շրջանում: Բացի դրանից, երկու խմբերում էլ լորձաթաղանթների վրա վիրուսի կյանքը կազմել է 13 օր։ Բացառություն են կազմել միայն նրանք, ովքեր նախկինում հիվանդացած են եղել COVID-19-ով. նրանց վիրուսը ակտիվ է մնացել ոչ ավելի, քան տասը օր՝ անկախ պատվաստումից։

Հեղինակներն ընդգծել են, որ վիճակագրորեն էական տարբերություն չկա կորոնավիրուսի փոխանցման հարցում ամբողջությամբ պատվաստվածների և նրանց միջև, ովքեր պատվաստված չեն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել