Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:48 11-12-2021

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Իրանին հակազդելու Իսրայելի «գաղտնի» ծրագրի մասին

Իսրայելը ռազմական տարբերակ է պատրաստում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար, ինչի մասին հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Հանցը հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Այս մասին հաղորդում է ռադիո «Galei IDF»-ն՝ Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան ներկայացուցչին հղումով

«Պաշտպանության նախարար Հանցը տեղեկացրել է ԱՄՆ-ի խոսնակին, որ Իսրայելը պատրաստվում է ռազմական տարբերակի, որը կկանխի Իրանի՝ միջուկային ռումբ ձեռք բերելը»,- ասել է ռադիոն։

Նույն աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ, իր տեղեկություններով, Իրանը մոտ է մեկ միջուկային ռումբի արտադրության համար բավարար ուրան ստանալուն, սակայն «չի պատրաստվում անցնել սահմանը՝ հասկանալով այս քայլի նշանակությունը»։

Ավելի վաղ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարել էին, որ իրենց անհանգստացնում է ՄԱԳԱՏԷ-ի տվյալները, որ Իրանը արտադրել է մինչև 20% հարստացված ուրան և զգալիորեն ընդլայնել է հարստացված ուրան արտադրելու իր կարողությունները մինչև 60%: ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Իրանի գործողությունները ՀԳՀԾ-ից հերթական շեղումն են, սակայն դրանք մեծապես պայմանավորված են գործարքի վերականգնման հարցում առաջընթացի բացակայությամբ։

2015 թվականին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը ստորագրել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը։ Գործարքը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխավոր։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր միակողմանիորեն դուրս գալ ծրագրից և վերականգնել Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից