copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:43 07-09-2021

Թալիբները արգելել են ԶԼՄ-ներին լուսաբանել ցույցերը

Աֆղանստանի իշխող «Թալիբանը» արգելել է ԶԼՄ-ներին լուսաբանել ցույցերը: Այս մասին հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը մամուլի ասուլիսում, որն ներկայացվել է Twitter AJArabic ալիքում:

Ըստ թալիբների խոսնակի՝ անհրաժեշտ է տարբերել ցույցերը անկարգություններից: Աֆղան ահաբեկիչները թույլ չեն տա լրատվամիջոցներին լուսաբանել բողոքի ցույցերը: Բացի այդ, ինքը՝ Մուջահիդը, լրագրողներին հորդորել է իրենց մասին նյութեր չհրապարակել:

Աֆղանստանում բողոքի ցույցերը շարունակվում են: Այսպիսով, սեպտեմբերի 7-ին Աֆղանստանի մայրաքաղաքի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել՝ կապված թալիբների հրավերով Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի քաղաք ժամանելու հետ: Ցուցարարները սկսել են Քաբուլից հյուսիս և քայլել դեպի Պակիստանի դեսպանատուն: Շուտով թալիբները կրակ են բացել, որի արդյունքում կան բազմաթիվ զոհեր: Սեպտեմբերի 4-ին թալիբները արցունքաբեր գազ են կիրառել մի խումբ աֆղան կանանց դեմ, ովքեր փողոց էին դուրս եկել հավասարություն պահանջելով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թալիբանի զինյալները ձերբակալել են Tolo News հեռուստաալիքի օպերատորին, ով լուսաբանում էր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հակապակիստանյան բողոքի ցույցը: Երեք ժամ անց նա ազատ է արձակվել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի