copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:56 08-12-2021

Զամբիայում աղջիկը հրաշքով փրկվել է կոկորդիլոսի երախից

Զամբիայում հսկայական կոկորդիլոսը հարձակվել է 18-ամյա բրիտանուհու վրա, որը լողում էր գետում։ Ընկերներին հրաշքով հաջողվել է փրկել նրան, ասվում է TSN-ի տեսանյութում:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աղջիկը այցելության էր գնացել տատիկին։ Նա և իր ընկերները լողում էր Զամբեզի գետում, երբ նրանց վրա հարձակվել է մեծ սողունը:

Կոկորդիլոսը բռնել է աղջկա ոտքը և սկսել քաշել նրան խորքը ։ Բրիտանուհին փորձել է ամեն կերպ պոկվել նրանից, բայց ապարդյուն։ Սակայն օգնության են շտապել աղջկա ընկերները, որոնք նրան պոկել են սողունի սարսափելի երախից ու դուրս են հանել գետի ափ։

Աղջկան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա ոտքը անդամահատումից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը