copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:36 23-04-2024

Հրաշքով եմ փրկվել. Նոր Հաճնի կամրջի մոտ Nissan-ով վթարի ենթարկված վարորդը՝ ընկերներին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն ընթանալիս՝ կամրջի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 20 մետր գլորվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր ժամանած վարորդի ընկերներ ու բարեկամները նշում էին, որ վարորդը հիվանդանոցում իրենց հայտնել է, որ ինքը հրաշքով է փրկվել որովհետև ամրակապված է եղել։ «Ամրագոտին եթե կապած չլիներ, հաստատ ավտոմեքենայից դուրս կշպրտվեի»,- ասել է վարորդը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում