Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 4 տարի առաջ - 20:37 07-12-2021

Տեսանկարահանված հոլովակը մեր քաղաքացիներից մեկն է արել՝ առանց իմ գիտության. Թովմաս Շահվերդյան

Oragir.news-ը համացանցում հայտնի հոլովակի, աշտարակցիների խնդիրներին ծանոթ լինելու, առաջիկա հինգ տարիների պլանների մասին զրուցել է Աշտարակ քաղաքի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ։

-Երկար տարիներ Աշտարակի քաղաքապետն եք։ Դուք լիարժեք տիրապետո՞ւմ եք, թե ինչպիսի խնդիրներ ունի աշտարակցին։

-Իհարկե տիրապետում եմ, վերջին հինգ տարիների ընթացքում հասցրել եմ շփվել 23000 աշտարակցիների հետ, գիտեմ նրանց խնդիրների, մտահոգությունների մասին։ Ինձ համար ուրախալի է, որ հինգ տարվա ընթացքում փոխվել են աշտարակցիների խնդիրների բնույթն ու ծավալը, դրանք հիմա ավելի լուծելի են։

-Համացանցում քննարկվող նախընտրական ձեր հոլովակը՝ ռեպի միջոցով, շատ տարբերվող էր։ Դա ձեզ ինչքանո՞վ օգնեց, կամ գուցե խանգարե՞ց։

-Դա նախընտրական հոլովակ չէր, մեր քաղաքացիներից մեկն էր որոշել ինձ համար հոլովակ տեսանկարահանել՝ առանց իմ գիտության։

-Հնարավորինս արագ դրական փոփոխություններ բերելու համար ո՞ւմ հետ եք տեսնում համագործակցությունը։

-Համագործակցությունը իմ թիմի՝ ավագանու անդամների և իմ համայնքի բնակիչների հետ է։ Առաջիկա տարիների ընթացքում մենք միասին Աշտարակ խոշորացված համայնքը պետք է դարձնենք հավասար հնարավորություններով կայուն զարգացում ապրող ուժեղ համայնք։

-Որո՞նք են հետագա պլանները առաջիկա հինգ տարիների համար։

-Աշտարակ խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայր և՛ առանձին խնդիրներ ունի, և՛ նման է որոշ խնդիրներով մյուս բնակավայրերին։ Հիմա, երբ արդեն պետք է շարունակեմ 5 տարի առաջ Աշտարակ քաղաքից սկսած բարեփոխումները, յուրաքանչյուր բնակավայրի ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներով դուրս ենք բերելու առաջնային և երկրորդային խնդիրները, գործողությունների պլանով դրանք բաշխելու ենք 5 տարիների գրաֆիկում և սկսելու ենք առաջ գնալ ըստ այդ պլանի։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից