Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:45 06-12-2021

Մյանմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին չորս տարվա ազատազրկման է դատապարտվել

Մյանմայի դատարանը չորս տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին պետական ​​խորհրդական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիին։ Նա մեղավոր է ճանաչվել կորոնավիրուսային համավարակի պայմաններում սանիտարական սահմանափակումները խախտելուն դրդելու մեջ։

Սա Աուն Սան Սու Չժիի դեմ առաջին դատավճիռն է՝ ձմռանը խունտայի իշխանության գալուց հետո։ Նախկին խորհրդականին ևս մի քանի մեղադրանք է առաջադրվել, որոնցով ազատազրկման ընդհանուր ժամկետը կարող է հասնել ավելի քան 100 տարվա։

Աուն Սան Սու Չժին 76 տարեկան է։ 2016թ.-ին նա ստանձնեց պետական ​​խորհրդականի պաշտոնը և փաստացի գլխավորեց Մյանմայի կառավարությունը:

Փետրվարի 1-ին զինվորականները տապալեցին Աուն Սան Սու Չժիի կառավարությունը։ Խունտայի ղեկավարությունը բացատրեց, որ անցած տարվա նոյեմբերին կայացած ընտրություններում նրա «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ջախջախիչ հաղթանակը զանգվածային կեղծիքների արդյունք էր: Հուլիսի վերջին ընտրությունների արդյունքները չեղարկվեցին։

Խունտայի իշխանության գալուց անմիջապես հետո Մյանմայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին։ Դրանց ցրման ժամանակ զոհվել է ավելի քան հազար մարդ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել