copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:15 02-07-2021

Բաքվում հայ ռազմագերիներից 2-ը դատապարտվել են 4 տարվա, իսկ 12-ը՝ 6 ամսվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը պահանջել է ռազմագերիներից երկուսին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, իսկ մյուս 12 ռազմագերիների համար՝ երկուական տարվա ազատազրկում:

Այսօր հրապարակվեց Ադրբեջանի կողմից օկուպացված Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի (Արցախի Հադրութի շրջան) հատվածներից գերեվարված 14 հայ ռազմագերիների գործով դատավճիռը։

Դատարանը Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Եղիազար Բաղասյանին, Գոռ Վահրամի Գասպարյանին, Կամո Կարենի Սեֆիլյանին, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանին, Գեւորգ Նորայրի Հասերթյանին, Սիսակ Գրիշայի Ենգոյանին, Ալբերտ Կոմիի Պետրոսյանին, Ռոմիկ Միսակի Սեդրակյանին, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանին, Էդգար Վաչագանի Մաթեսյանին և Յուրի Տիգրանի Կարապետյանին՝ 6 ամսվա ազատազրկման:

Հայ պահեստազորայինները մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3 հոդվածներով (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված ահաբեկչություն, կազմակերպված խմբի կամ հանցավոր միության (հանցավոր կազմակերպության) կողմից հրազենի և որպես զենք իրերի օգտագործմամբ), 228.3 (կազմակերպված խմբի կողմից զենք, դրա բաղկացուցիչ մասերը, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում), 279.2 (զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում, որոնք նախատեսված չեն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ, հարձակում, այդ կազմավորումների կամ խմբերի կազմում հարձակում ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների կամ առանձին կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական ​​սահմանի ապօրինի հատում նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից) հոդվածներով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել