copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:39 04-12-2021

Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է արմատապես փոխել միջուկային փաստաթղթի նախագիծը. Վիեննայում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Իրանի՝ ԳՀՀՊ-ի շուրջ բանակցություններում միջուկային փաստաթղթի նախագիծն արմատապես փոխելու առաջարկն Արևմուտքի կողմից ցավոտ արձագանքի է արժանացել։ Այս մասին հաղորդել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր արևմտյան գործընկերների վրա ուժեղ տպավորություն է թողել այն, որ իրանական կողմն առաջարկել է էականորեն վերանայել և արմատական ​​փոփոխություններ մտցնել միջուկային փաստաթղթի նախագծում, որը համաձայնեցվել էր բանակցությունների նախորդ վեց փուլերի ընթացքում։ Նրանք այս մոտեցումը չափազանց արմատական ​​են համարել, որը և նման ցավոտ արձագանք է առաջացրել»,- ասել է Ուլյանովը:

Նա նշել է, որ դեռ վաղ է «իրավիճակը դրամատիկացնել», քանի որ ԳՀՀՊ-ի շուրջ Վիեննայի բանակցությունները նոր են սկսվել, և դեռ գործում է «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» կանոնը։ Ուլյանովը հավելել է, որ «ցանկալի է, որ նման փոփոխությունները չափորոշվեն և չարգելակեն առաջընթացը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը