copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:37 04-11-2021

Իրանը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

Իրանական կողմը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսի իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության փոխղեկավար Ալի Բաքերի-Քանին:

«Էնրիկե Մորայի (ԳՀՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցություններում ԵՄ-ից համակարգող) հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվել ենք՝ նոյեմբերի 29-ին վերսկսել բանակցությունները Վիեննայում»,-գրել Է Բաքերի-Քանին իր Twitter-ում:

ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունն իր կողմից տարածել Է մամուլի տեղեկագիր, որտեղ հաստատել Է այդ ամսաթիվը: Այնտեղ ճշտել են, որ բանակցություններին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Իրանի ներկայացուցիչները:

«Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից Համատեղ հանձնաժողովի նախագահ կդառնա Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան»,- նշվում Է հայտարարության մեջ:

Վիեննայում միջազգային կազմակերություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նույնպես հաստատել Է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը: Նա իր Twitter-ում գրել Է, որ այդ «երկար սպասված կոլեկտիվ որոշումը» ամերիկյան պատժամիջոցների չեղարկման եւ «2015 թվականի գործարքի միջուկային դրույթների լիակատար իրականացմանն» Իրանի վերադարձի ուղի Է բացում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի