copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:43 29-11-2021

Հայտնի տիկտոկերի պատճառով առյուծի կյանքին վտանգ է սպառնում․ գազանանոցը լռում է

Օրերս «Tik-Tok»-ի հարթակում հայտնի տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութ է հրապարակել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ վերջինս երեխայի հետ այցելել էր այգի։ Տեսանյութում «2_2_2_lava»-ն ծաղրում է կենդանիներին, խախտում է Երևանի կենդանաբանական այգու անվտանգության կանոնները և վտանգի է ենթարկում առյուծներից մեկի առողջությունը։ Տիկտոկերը նման վարքագիծ ցուցաբերում է ոչ միայն իր սեփական երեխայի ներկայությամբ, այլ նաև տեսանյութով ցուցադրում է իր 100 հազարավոր հետևորդներին։ Վերջինս «Tik-Tok» սոցիալական հարթակում ավելի քան 113 հազար հետևորդ ունի և 7 միլիոնից ավելի հավանում։ Տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութում առյուծների ազատ վանդակի բարձր ցանկապատից ներս է նետում իր գլխարկը՝ ասելով․ «Գլխարկը գցում եմ իրանց խաղալու․․․ նվեր իրանց»։ Առյուծը վերցնում է գլխարկն ու հեռանում, իսկ հաջորդ տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին ծամծմում այն։

Այս թեմայի շուրջ Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի կենտանաբանական այգու հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որպեսզի կարողանա տեղեկություն ստանալ։ Բայց մեզ այդպես էլ պարզաբանում չտվեցին։ Մեր այն հարցերին, թե իրենք տեղյա՞կ են դեպքի մասին, դիմե՞լ են օրինապահ մարմիններին, այդ ժամանակ որտե՞ղ էին իրենց անվտանգության աշխատակիցները, ե՞րբ տեղի էր ունենում այդ ամենը, բաժնի աշխատակիցը պատասխանեց միայն առաջին հարցին՝ ասելով, որ տեղյակ են։ Իսկ մյուս հարցերը մնացին անպատասխան, մեզ ասացին, որ տեղյակ չեն, պետք է ճշտումներ անեն։

Մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել կենդանաբանական այգու տնօրենի հետ, քանի որ հասարակայնության հետ կապերի բաժնից ոչ մի կոնտակտային տվյալ չփոխանցեցին՝ ասելով․ «փոքր-ինչ ուշ զանգեք»։

Լիլիթ Հարությունյան


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին