copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 17-12-2021

Սոկուրովը ներողություն է խնդրել Պուտինի հետ վեճի համար և ասել, որ իր կյանքին վտանգ է սպառնում

Ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վեճի համար և խոսել իրեն ուղղված սպառնալիքների մասին։ Այս մասին նա, իբր, գրել է մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևին ուղղված դիմումում, հայտնում է RBK-ն՝ հղում անելով փաստաթղթին։

Նամակում ռեժիսորը ներողություն է խնդրել Պուտնիի հետ վեճի համար, որը տեղի է ունեցել ՄԻԽ-ի անդամների հետ հանդիպման ժամանակ: «Ինձ ցույց են տվել իմ պահվածքի հետ կապված նախագահի մամուլի քարտուղարի (Դմիտրի Պեսկովի) զայրացած արձագանքը: Նա ճիշտ է, ես դիլետանտ եմ և, հավանաբար, նման մարդիկ տեղ չունեն այնպիսի հարգված մասնագիտական ​​միջավայրում, ինչպիսին խորհուրդն է»,- նամակից մեջբերում է անում RBK-ն:

Սոկուրովը գրում է, որ Ռուսաստանում ոչ ոք չի պաշտպանի «նախագահական խորհրդի անդամի արժանապատվությունն ու պատիվը»։ Ռեժիսորին ուղղված սպառնալիքների մասին պատմել են նրա ընկերները: Սոկուրովը վստահ է, որ իր կյանքի երաշխիք կարող է հանդիսանալ միայն իրավիճակին Պուտինի միջամտությունը:

«Եթե մեր երկրում լրագրությունը վտանգավոր զբաղմունք է, ինչո՞ւ պետք է հատկապես պետական ​ խորհրդակցական մարմնին անդամակցությունը պաշտպանված լինի»,- ասվում է նամակում։

Ռեժիսորը հրաժարվել է մեկնաբանել նամակի իսկությունը։ Ֆադեևը հաղորդել է, որ փորձում է հանգստացնել Սոկուրովին և հրաժարվել է այլ մեկնաբանություններից:

Մարդու իրավունքների հարցերով խորհրդի (ՄԻԽ) հանդիպման ժամանակ վեճ է առաջացել նախագահ Վլադիմիր Պուտինի և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի միջև, որն իր ելույթում ասել է, որ Ռուսաստանը պետք է փոխվի, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն լուծվում և դրանք չի կարելի «թաղել ավազի մեջ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը