Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:13 25-11-2021

Շիրակի մարզի բոլոր ճանապարհները երթևեկելի են

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության բաժնից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին ժամը 09.00-ի դրությամբ Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները բավարար երթևեկելի են։

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Սպասարկող ընկերությունները կատարում են ճանապարհների երթևեկելի հատվածների աղով և ավազով մշակման աշխատանքներ, աշխատում է 6 միավոր տեխնիկա։

Մարզպետարանից վարորդներին հորդորում են երթևեկել անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։