copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:54 24-11-2021

Թուրքիայում ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ ներքաղաքական լարվածության պատճառ

Թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկումն ամերիկյան դոլարի նկատմամբ Թուրքիայի ներքաղաքական կյանքում լարվածության մեծացման պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ֆինանսատնտեսական խորացող ճգնաժամի պայմաններում ընդդիմությունն սկսել է ավելի ակտիվ քննադատել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմին տնտեսական սխալ քաղաքականություն վարելու համար։ Ընդդիմությունը միաժամանակ սկսել է նորից հանդես գալ արտահերթ ընտրություններ անելու կոչերով։ Իշխանությունը, իր հերթին, պատասխանելով ընդդիմությանը, շարունակում է հայտարարել, որ արտահերթ չի լինելու, և ընտրություններն անցկացվելու են 2023 թվականի հունիսին։

Ներքաղաքական լարվածության այս պայմաններում թուրքական մամուլում աղմուկ է բարձրացրել Twitter-ում Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի կատարած գրառումը, որտեղ նա պատվազուրկ կամ, որ նույնն է, անբարոյական է որակել ընդդիմությանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում