copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 22:27 30-12-2025

Ռուսական նավթը՝ ԵՄ-Թուրքիա հնարավոր լարվածության պատճառ

Եվրամիությունը (ԵՄ) ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիայի տարածքով անցնող նավթային հոսքերը՝ կասկածելով, որ ռուսական նավթը կարող է այլընտրանքային մեթոդներով մուտք գործել եվրոպական շուկա՝ շրջանցելով ԵՄ-ի սահմանած էներգետիկ պատժամիջոցները։

Արևմտյան լրատվամիջոցների և տվյալների վերլուծությամբ զբաղվող ֆրանսիական «Kpler» ընկերության տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի որոշ էներգետիկ տերմինալներ, մասնավորապես Մերսինի և Մարմարայի տարածաշրջաններում, կարող են միջնորդ օղակ հանդիսանալ ռուսական նավթի վերաարտահանման գործընթացում։

Նշվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ԵՄ-ն փորձում է պարզել՝ արդյոք իր սահմանած էներգետիկ արգելքները չեն շրջանցվում նավթի ծագումը «քողարկելու» միջոցով։

Թեև Թուրքիան պաշտոնապես չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և իրավական հիմքով շարունակում է էներգետիկ առևտուրը Մոսկվայի հետ, ԵՄ-ում մտահոգություններ կան, որ այդ նավթը կարող է վերամշակվելուց կամ խառնվելուց հետո հայտնվել նաև եվրոպական շուկաներում։

Վերլուծաբանների կարծիքով՝ նման մեխանիզմները թուլացնում են պատժամիջոցների արդյունավետությունը, ինչի արդյունքում ԵՄ-ն կարող է խստացնել վերահսկողությունը և անգամ քննարկել նոր սահմանափակումներ առանձին նավահանգիստների ու տերմինալների նկատմամբ։

ԵՄ-ի «REPowerEU» ռազմավարության շրջանակում ռուսական վառելիքից լիարժեք հրաժարվելու նպատակը, ըստ գնահատականների, կարող է Թուրքիայի էներգետիկ դերակատարումը դարձնել նոր լարվածության աղբյուր ԵՄ–Թուրքիա հարաբերություններում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել