copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:10 23-11-2021

Փաշինյանը ժողովրդական գործիչ է, նա չպետք է խուսափի ժողովրդից, պահանջում եմ, դու՛րս արի. Արա Զոհրաբյան

Արդեն երրորդ օրն է Հանրապետության հրապարակում ընթանում են ազգային ազատագրական շարժման խաղաղ ցույցերը։

Արա Զոհրաբյանն իր խոսքում ասաց.«Փաշինյանը ժողովրդական գործիչ է, նա չպետք է խուսափի ժողովրդից, պահանջում եմ, դու՛րս արի։ Յուրաքանչյուր այստեղ գտնվող հայ մարդու շնորհակալ ենք, ես վստահ եմ, որ այստեղ գալիս է այն մարդը, ով անտարբեր չէ։ Ուզում եմ տեղեկացնել, որ ազգային փոքրամասնություն հանդիսացող մեր եղբայրեներին, դա չընդունեն որպես տարանջատում, այլէ մեկ հավաքական միասնություն, մենք իրենց էլ ենք ներառու, որովհետև իրենցից շատերն իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենքը։ Մեզ տարբեր թեմաներով միշտ շեղել են, նախկիններ և ապագա , ու՞ր մնաց ներկան։ Մեր ներկան չկա, այն չենք տեսնում և այս պայմաններում հենց ներկային ենք տեր կանգնում»։

Նաիրի Հոխիկյանն ասաց.«Մենք պետք է վաղն ունենանք կայուն պետություն։ Տիկին Տոնոյանը խոսեց զինվորի անունից, և այստեղ չկա մեկը, որ պատերազմի ժամանակ մի հարազատ կորցրած չլինի։ ես կորցրի վեց հարազատի այդ ընթացքում, այդ թվում՝ նաև արյունակից։ Ընկերս՝ Վահեն, ասաց որ Հադրութը վաճառել են։ Չգաս։ Մեզ խաբում են։ Կարող եք վստահ լինել, որ մենք՝ այստեղ կանգնած մարդիկ, ձեզ երբեք չենք խաբելու» ։


Կարին Տոնայանն ասաց.«Պարոն վարչապե՛տ, դու՛րս եկեք առանց ոստիկանների ու պատասխան տվեք, թե ինչ փաստաթուղթ եք ստորագրում։ Երեկ մենք դեռ պահանջում էինք բացել այն փաստաթուղթը, որը պատրաստվում են ստորագրել։ Այսօր արդեն խնդրեցին պաշտոնապես ՌԴ-ին, որ միջնորդեն առանց նախապայմանի հաշտություն կնքվի ռուսների հետ։ Մեր հին ցավին նոր ցավ ավելացավ ու տագնապ։ Այդ ինչ՞ պայմաններ են, որի մասին մենք չգիտեն։ Տաս տարի ես իմ աշակերտների տարել եմ Արևմտյան Հայաստան և Արևմտյան Հայաստանի ժառանգ եմ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի