Արտաքին 4 տարի առաջ - 19:59 20-11-2021

ԱՄՆ-ում մայրուղին լցվել է դոլարային թղթադրամներով

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մայրուղիներից մեկը ծածկվել է դոլարային թղթադրամներով։ Վարորդները կանգ են առել և սկսել են թղթադրամներ վերցնել՝ արգելափակելով երթևեկությունը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ կանխիկ գումար տեղափոխող զրահապատ ֆուրգոնի հետևի դռները շարժման ընթացքում բացվել են, մեքենայից փողի պարկեր են դուրս թափվել։ Դրանցում հիմնականում 1-ից 20 դոլար արժողությամբ թղթադրամներ են եղել:

Ոստիկանության աշխատակիցները, որ փորձել են հանգստացնել մարդկանց, ստիպված են եղել ձերբակալել մի քանի հոգու։ Նրանք, ովքեր կարողացել են թղթադրամներ վերցնել, ստիպված են եղել վերադարձնել դրանք։ Ոստիկանությունը հորդորում է նրանց, ովքեր դեռ չեն վերադարձրել գումարը, անհապաղ վերադարձնել։ Հակառակ դեպքում նրանց պաշտոնական մեղադրանք կառաջադրվի։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել