copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:26 15-07-2026

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամ կհատվի

ԱՄՆ դրամահատարանը պատրաստվում է սկսել նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամի հատումը։

Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չորեքշաբթի ներկայացրել է նոր «ոսկե մետաղադրամի» էսքիզը, որի մի կողմում Թրամփի դիմանկարն է՝ «Ապավինում ենք Աստծուն» գրությամբ։

«ԱՄՆ-ի դրամահատարանը ի պատիվ Ամերիկայի անկախության 250-ամյակի կսկսի հատել այս նոր մեկդոլարանոց ոսկե մետաղադրամը՝ հարգելու ազատության մնայուն ժառանգությունը և հայրենասիրության մնայուն խորհրդանշանը»,- գրել է Բեսենթը սոցցանցում:

The Wall Street Journal-ը գրել է, որ որ ամերիկյան հուշադրամների վրա գործող նախագահի պատկերը հազվադեպ է։ Միացյալ Նահանգներում պետության ղեկավարի պատկերով մետաղադրամները սովորաբար թողարկվում են հետմահու: Միակ բացառությունը 50-սենթանոց մետաղադրամն էր, որը թողարկվել էր ԱՄՆ անկախության 150-ամյակի առթիվ՝ 1926 թվականին։

Դրա դիմերեսին պատկերված են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի և այն ժամանակվա նախագահ Քելվին Քուլիջի դիմանկարները, իսկ դարձերեսին՝ Ազատության զանգը։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան