copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:02 19-11-2021

Կարևորագույն խնդիրն այս պահին Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնամխելիության ապահովումն է․ Աղաջանյան

Այսօր ԱԺ նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողների այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ո՞ւմ հետ է քննարկել, որ համաձայնություն է տվել սահմանագծման և սահմանազատման համար, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց․ «ՀՀ վարչապետը բազմիցս հայտարատել է այդ մասին և Հայաստանը ընդունել է առաջարկը։ Այդ մասին գրավոր ծանուցել է Ռուսասատանին և հարցերի շուրջ համաձայնության դեպքում պատրաստ է ձևավորել հանձնաժողով և անցնել աշխատանքի։ Որպեսզի առաջին հերթին վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել ՌԴ-ի առաջարկը։ Ինքնանպատակ չէ ռազմական օգնությունը կամ ՌԴ-ի ռազամական օգնությունը։ Կարևորագույն խնդիրն այս պահին Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնամխելիության ապահովումն է։ Դեմարկացիան և դելիմիտացիան այն գործիքներից մեկն է, որը կապահովի ադ արդյունքը»։

Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ընթացքում անրադարձավ նաև զոհերին և գերիներին․ «Այս պահի դրությամբ հաստատվել է 6 զոհի տեղեկատվությունը, անհետ կորածների վերաբերյալ դեռ ճշգրտումներ կատարվում են։ Իսկ գերիների հետ կապված պետք է որևէ շահարկումներ թույլ չտալ, այն ինչ տեսնում ենք սոցիալական ցանցերում, որը վերաբերում է գերիներին»։

Իսկ Էդուարդ Աղաջանյանը իր կողմից հավելեց հետևյալը․ «Ես ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամեն ինչ անում է, որ մեր գերեվարված հայրենակիցները օր առաջ վերադառնան հայրենիք, բայց միաժամանակ պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի հանրությունն և պետությունը պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում և ինչ գործընթացների հետևանքով են հայտնվել այդ կարգավիճակում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ