Ներքին 4 ամիս առաջ - 14:06 12-03-2026

Սուվերեն տարածքի ներխուժումը պիտի դատապարտվի. «Միասնության թևեր»-ի անդամ

«Միասնության թևեր» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նամակը ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։

«Մենք տեսանք ՊՆ-ի մամուլի խոսնակի պարզաբանումը, որը շատ մանիպուլատիվ էր։ Մենք ներկայացրել ենք մի շարք փաստեր, իսկ մամուլի խոսնակն անդրադարձավ միայն մեր դիրքին», – ասաց Փաշայանը։

Նա շեշտեց, որ հարցը վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքին, և նույնիսկ մեկ մետր ներխուժումը պետք է դատապարտվի։ «Այստեղ հարցը միայն մարտական դիրքերի առաջխաղացումը չէ, այլ նաև անվտանգության համակարգին սպառնացող ռիսկերը և սահմանամերձ բնակիչների պաշտպանության հարցն է», – ընդգծեց նա։

Փաշայանը հավելեց, որ ներխուժումները կարող են ազդել նաև տեղացիների ապրուստի միջոցների վրա, ինչպիսիք են արոտավայրերը և դաշտերը։

Նրա խոսքով՝ իրավիճակը շատ նման է 2020 թվականի արցախյան դեպքերին, երբ կառավարության հայտարարությունները խաղաղության մասին չհամապատասխանեցին իրականությանը, իսկ Ադրբեջանը ամրաշինական աշխատանքներով ամրապնդեց իր դիրքերը։

Վարդան Փաշայանը նշեց, որ նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը շարունակաբար տեղեկացնել ներխուժումների մասին և կանխել հետագա ռիսկերը․ ձայն բարձրացնելը միայն բողոք չէ, այլ անվտանգության ապահովման կարևոր միջոց։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի