Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:30 19-11-2021

Իգոր Կրուտոյն իր արտամուսնական կապից ունեցած որդու հետ ծննդատնից տուն են տարել թոռանը (տեսանյութ)

Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն իր արտամուսնական կապից ունեցած որդու՝ Յակովի հետ ծննդատնից տուն է տարել թոռանը։ Նա այս իրադարձությանը տեսանյութ է նվիրել, որը հրապարակել է Instagram-ում։ «Այսօր շատ կարևոր և նշանակալից օր է, այդ իսկ պատճառով ես նույնիսկ հրաժարվեցի նկարահանվելուց. այսօր մեր փոքրիկին հիվանդանոցից տուն տարանք նրա կյանքի չորրորդ օրը»,- գրել է երաժիշտը։

Կրուտոյն ընդգծել է, որ «թոռնիկը հիասքանչ է», գեղեցիկ և հանգիստ։ Յակովի կնոջ անունը Վալերիա է։ Երեխայի անունը դեռ հայտնի չէ․ ծնողները ցանկանում են մի որոշ ժամանակ ապրել երեխայի հետ, և միայն դրանից հետո նրան անուն կտան։ «Ուրախ կյանք քեզ, փոքրիկս», - գրել է Կրուտոյը։

Հարկ է նշել, որ ինքը՝ Կրուտոյը, որդու գոյության մասին իմացել է ընդամենը երեք տարի առաջ։ Իսկ Յակովը նախկինում այլ ազգանուն ուներ՝ Միրոշնիկով, և միայն վերջերս է դարձել Կրուտոյ։ ԴՆԹ թեստը հաստատել է Կրուտոյի հայրությունը, և նա տղային ընդունել է որպես իր հարազատ որդի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան