Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:42 17-11-2021

Աֆղանստանը մեծացրել է ափիոնի արտադրությունը. ՄԱԿ

Աֆղանստանում ափիոնի արտադրության ծավալներն այս տարի աճել են 8%-ով և հասել 6.8 հազար տոննայի։ Այս մասին նախօրեին հայտնել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC)։

«Այս աճը նշանակում է, որ 320 տոննա մաքուր հերոին կմտնի աշխարհի շուկաներ»,- ասվում է Աֆղանստանի թմրամիջոցների հետ կապված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր զեկույցում:

Նշվում է, որ Աֆղանստանը ներկայում օփիատներ է մատակարարում աշխարհի սպառողների 80%-ին։ Անցած տարի ափիոնի 85%-ն արտադրվել է այս երկրում։

«Աֆղանստանում ստեղծված իրավիճակը միջազգային հանրության հրատապ միջամտություն է պահանջում: Աֆղանստանի ժողովրդին ՄԱԿ-ի աջակցության շրջանակում անհրաժեշտ է հասնել թմրամիջոցների ապօրինի աճեցման և արտադրության, ինչպես նաև ամբողջ աշխարհում դրա պահանջարկի կայուն կրճատմանը»,- ասել է գերատեսչության ղեկավար Գադա Վալին։

Ըստ UNODC-ի՝ օփիատների արտադրությունից ստացված շահույթը 2021թ.-ին տատանվել է 1.8-2.7 միլիարդ դոլարի սահմաններում, իսկ Աֆղանստանից դուրս դրանց վաճառքը շատ ավելի մեծ եկամուտ է բերել: Երկրում քաղաքական անկայունությունը հանգեցրել է ափիոնի գների աճին. Այն մայիսյան ցուցանիշների համեմատ գրեթե կրկնապատկվել է։ Բարձր գները կարող են խրախուսել ֆերմերներին մեծացնելու արտադրությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել