Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:36 17-11-2021

Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության մեքենաներ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձավ սահմանամերձ բնակավայրերում առկա խնդիրներին՝ ասելով, որ Առողջապահության նախարարությունը գտնվում է մշտապես մոբիլիզացված վիճակում։ Նա նշեց, որ իր տեղակալը եղել է Սյունիքում, տեղում կատարել է կարիքների գնահատում, և կարիքների բավարարում։

Անդրադառնալով Սյունիքի մարզի Բարձրավան և Ճակատեն համայնքներին, որոնք արդեն մի քանի օր է, ինչ շրջափակման մեջ են և բնակիչների բուժօգնությունը դարձել է գրեթե անհասանելի՝ նախարարը նշեց,- «երեկ մեր թիմը եղել է նշված բոլոր վայրերում, գնահատել է և մարդկային ներուժը, և տեղում առկա բոլոր ապահովվածության գծագրությունները։ Այս համայնքները ամբողջովին կապահովվեն առաջին բուժօգնության բոլոր պարագաներով»։

Նախարարը իր խոսքում նշեց նաև, որ Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության մեքենաներ, այդ մեքենաները արդեն տրամադրվել են, և այդ կենտրոնացված ռեսուրսները բավական են, որ տվյալ համայնքի բնակիչների առողջապահական պահանջը բավարարվի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան