Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:24 16-11-2021

Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ հերթական նիստերի աշխատանքները

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին ԱԺ հերթական նիստերի աշխատանքը բոյկոտելու մասին:

Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին՝ ի նշան բողոքի: Խմբակցությունն այդ քայլով իր բողոքն է արտահայտում այն բանի դեմ, որ իշխող ուժն ընդառաջ չի գնացել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը քննարկելու համար նոյեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ևս հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին: Նա ընդգծեց, որ նիստերի դահլիճ կվերադառնան այն ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ