copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 12-11-2021

Թուրքիան Ուկրաինայից ԱԹՍ-ների շարժիչներ է պատվիրել

Մարտական ​​անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar Makina ընկերությունը Bayraktar MİUS ԱԹՍ-ների համար AI-322F ռեակտիվ շարժիչների մատակարարման պայմանագիր է կնքել ուկրաինական Ivchenko-Progress ընկերության հետ։ Այս մասին հաղորդել է Baykar Makina-ի մամուլի ծառայությունը։

Ըստ Defense Express-ի, գործարքը կնքվել է SAHA սպառազինությունների միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որն ընթանում է Ստամբուլում։ Թուրքական նոր անօդաչու կործանիչները պետք է երկինք բարձրանան արդեն 2023 թվականին:

Լրագրողները կարծում են, որ սկզբում ուկրաինական ձեռնարկությունը շարժիչներ կմշակի նախասերիական սարքերի արտադրության համար, իսկ բոլոր թեստերը հաջողությամբ անցնելուց հետո դրանց զանգվածային մատակարարում կսկսվի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը