Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:48 11-11-2021

Boeing-ը ընդունել է մեղքը Եթովպիայում ինքնաթիռի վթարի համար

Boeing կորպորացիան իրեն մեղավոր է ճանաչել 2019 թվականին Եթովպիայում 737 MAX ուղևորատար ինքնաթիռի վթարի համար, գրում է The New York Times-ը։

Այսպիսով, ընկերությունը ստանձնել է ապագայում զոհվածների ընտանիքներին տրվելիք վնասի փոխհատուցման պատասխանատվությունը։

Ընկերությունը նաև չի փորձի տեղափոխել գործերը, որոնցով ընտանիքները վնասի փոխհատուցման պահանջներ են ներկայացրել Իլինոյսում: Պարբերականը նշում է, որ սա հաղթանակ էր այն ընտանիքների համար, որոնց իրավասություններում խստորեն սահմանափակում են գումարի չափը, որ տրվում են նման հայցերով:

«Boeing-ը ձգտում է այն բանին, որ վթարների հետևանքով իրենց մտերիմներին կորցրած բոլոր ընտանիքները ստանան լիարժեք և արդար փոխհատուցում: Boeing-ի համաձայնությունը ընտանիքների հետ թույլ կտա կողմերին կենտրոնացնել իրենց ջանքերը՝ որոշելու յուրաքանչյուր ընտանիքի համար համապատասխան փոխհատուցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: