Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:58 26-03-2022

Չինաստանում վթարի ենթարկված Boeing-ի բոլոր ուղևորները և անձնակազմը զոհվել են

Չինաստանում վթարի ենթարկված Boeing 737-ի բոլոր ուղևորներն ու անձնակազմը՝ 132 մարդ, մահացած են հայտարարվել։

Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Հու Չժենհունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«China Eastern Airlines MU5735 չվերթի բոլոր 123 ուղևորները և անձնակազմի 9 անդամները, որոնք մեկնել էին մարտի 21-ին, մահացել են»,- ասել է նա։