Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:08 07-08-2021

Եթովպիայում ապստամբները գրավել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված հնագույն քաղաքը

Եթովպիայի Տիգրայ շրջանի ապստամբները գրավել են հնագույն Լալիբելա քաղաքը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Այդ մասին հայտնում է BBC-ն:

20 հազարից պակաս բնակչություն ունեցող Լալիբելա քաղաքը հայտնի է քարակոփ միաձույլ եկեղեցիներով:

Լալիբելայի փոխքաղաքապետ Մանդեֆրո Թադեսեն ասել է, որ իշխանությունները ստիպված կլինեն համագործակցել ապստամբների հետ` «ապահովելու այս գանձի պահպանումը»: Նրա խոսքով՝ տեղի բնակիչներն ստիպված են եղել լքել քաղաքը, թեև կրակոց չի եղել:

ԱՄՆ պետքարտուղարությունը նաև կոչ է արել պաշտպանել Լալիբելայի մշակութային ժառանգությունը: Նրանք մտահոգություն են հայտնել Եթովպիայում ընթացող մարտերի կապակցությամբ:

Փետրվարին հաղորդվել է, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ գնդակահարվել են Էրիթրեայի զինվորականների կողմից Տիգրայում: Ըստ աղբյուրների՝ զինվորները տղամարդկանց և տղաների մահապատժի են ենթարկել հենց փողոցում, ինչպես նաև զանգվածային կողոպուտներ են իրականացրել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել