Արտաքին 4 տարի առաջ - 16:42 11-11-2021

Ինչպես են Սաակաշվիլիին տեղափոխում բանտային հիվանդանոց ուժ կիրառելով. տեսանյութ

Վրաստանի քրեակատարողական ծառայությունը հրապարակել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու տեսանյութը: Տեսանյութը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

«Հանրային մեծ հետաքրքրվածությունից ելնելով` մենք հրապարակում ենք տեսանյութեր, որոնցում երևում է դատապարտյալ Միխեիլ Սահակաշվիլիի տեղավորումը մեղադրյալների և դատապարտյալների թիվ 18 բուժ-պրոֆիլակտիկ հաստատությունում, նրա տեղավորումը պալատում, ինչպես նաև այն փաստը, որ Սաակաշվիլին ֆիզիկական հարձակման է ենթարկել անձնակազմին և վնասել բուժսարքավորումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը հետաքննություն է անցկացնում այս փաստի առթիվ։ Տեղափոխումը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին։ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հաղորդել են Ռուսթավիի բանտից քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Սաակաշվիլին հայտարարել է, որ հրաժարվել է մեքենայից իջնել, երբ հասկացել է, որ իրեն տեղափոխել են բանտային հիվանդանոց, ոչ թե քաղաքացիական։ Դրանից հետո նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել