copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:12 11-11-2021

Կառավարությունը որոշում է կայացրել Սյունիքում քաղաքացիներին և բեռնատարներն ուղղորդել այլընտրանքային ճանապարհով

Ադրբեջանական կողմը ծանուցել է, որ Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում հսկողություն է սահմանելու նաև ՀՀ քաղաքացիների և ավտոմեքենաների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո Կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիներին և բեռնատար մեքենաներն ուղղորդել այլընտրանքային ճանապարհով: Այս մասին նոյեմբերի 11-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նախ հիշեցրեց, որ 2021 թվականի օգոստոսից Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում` մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ճանապարհի իր տարածքով անցնող Էյվազլիի և Չայզամի հատվածում:

«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և ավտոմեքենաների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող մեր քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր-M2 ավտոճանապարհով և այստեղով իրականացնել երթևեկությունը: Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել է և շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ: Նախորդ հինգշաբթի ես ինքս այդ ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել: Կարող եմ վկայել, որ ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների ավելի լավ անցումն ապահովելու համար: Պետք է ասեմ չնայած Կապան մեկնելիս և վերադառնալիս այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում` Իրանի Իսլամական Հանրապետության, որոնք ազատ երթևեկում էին: Երեկ մինչև կեսգիշեր և դրանից հետո մինչև լուսաբաց Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար: Ադրբեջանի երեկվա որոշումից հետո, ի դեպ, իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում` այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող էին երթևեկել նաև Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով` առանց լրացուցիչ մաքսատուրքի»,- նշեց վարչապետը:

Երկրի ղեկավարն ընդգծեց նաև` նոր երթուղով Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, ընդհակառակը մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը: «Սրան գումարենք նաև այն, որ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի են ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ, և ճանապարհի որակը էականորեն փոխվում է»:

Փաշինյանը շեշտեց` այընտրանքային ճանապարհների շինարարության ծավալուն աշխատաքներ են իրականացվում Տաթև-Լծեն հատվածում, Շուռնուխի և Որոտանի հատվածում, մի քանի հատվածներում ևս, որոնց մասին լրացուցիչ կհայտարարեն:
«Երթևեկության փոփոխության տրամաբանության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում՝ չնայած մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումը անհրաժեշտություն է: Այդ հարցը հնարավորինս արագ կլուծենք»,- եզրափակեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի

Ձեզ գուցե հետաքրքրի