Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:07 29-05-2022

Շաբաթներով հայկական պետհամարանիշներով բեռնատարներն արգելափակված են Թբիլիսին շրջանցող ճանապարհին․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կառավարություն ունենք, աշխարհը չունի։ Շաբաթներով հայկական պետհամարանիշներով բեռնատարներն արգելափակված են Թբիլիսին շրջանցող ճանապարհին, շաբաթներով վարորդները տառապում են օտար ամայի ճամփեքին, իսկ արտահանողները նյութական վնասներ են կրում։ Լավ, ասենք ձմռանը Լարսը փակ էր, իսկ հիմա՞։ Սենց էլ անբաշար կառավարություն կլինի՞։ Կառավարությունը կազմվում է խնդիրներ լուծելու, այլ ոչ թե ձախողումների համար արդարացումներ գտնելու համար։ Հիմա էլ են նախկինները մեղավոր, թե՞ Ղարաբաղն է մեղավոր։ Արբանյակի փոխարեն ապահովեք, որ վարորդները Վրաստանով կարողանան անցնել։

Այս տիեզերական անբաշարությունը տեսնելով սկսում եմ կասկածել, որ հայկական կողմն է այս ամեն ինչն ինքն է դիտմամբ կազմակերպում, որ հետո ասի․ «Տեսնու՞մ եք, Լարսը փակ է, եկեք թուրքերի ու ադրբեջանցիների պահանջները կատարենք, որ Թուրքիայով ճանապարհը բացեն»․․․․»,- գրել է նա:


Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել