Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:00 04-10-2023

Մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից. Գնել Սանոսյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին պատգամավոր Լիլիթ Մինասյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին խնդրեց անդրադառնալ Թուրքիայի պահանջին՝ դադարեցնելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, որի համար Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)։

Ի պատասխան Գնել Սանոսյանը նշեց, որ ինչքան էլ ատոմակայանը շատ բարդ ենթակառուցվածք է, ատոմակայանի հետ կապված գործընթացները պարզ ու հստակ են, կան չափորոշիչներ, կա կայան, կան կոմիտեներ, տարբեր խմբեր ու մասնագետներ, որոնք պետք է փաստեն՝ կայանը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին, թե ոչ։

«Ատոմակայանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքը ապահովելու ուղղությամբ։ Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչև 2026 թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա։ Վերջերս կառավարությունը ըբդունեց ևս մեկ որոշում՝ առաջիկա տարիներին կիրականացվեն աշխատանքներ, արդեն նախանշված են, թե ինչ հավելյալ աշխատանքներ են պետք, որպեսզի ատոմակայանի աշխատանքները երկարացվեն 2026-ից 2036 թվականը»,-ասաց նա։

Գնել Սանոսյանը շեշտեց, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել։ «Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել։ Մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից։ Աշխատակիցների պարագայում էլ երևի ճիշտ է, որ նոր չլինեն, այլ փորձառու ու տւրապետեն իրենց աշխատանքին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նախորդ տարի Մեծամորի ատոմակայան այցելել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ով շրջայցից հետո հաստատել էր՝ ՀԱԷԿ-ն անվտանգ է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան