copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:52 10-11-2021

Ով է հայտնագործել պատվաստանյութը. Moderna-ն և դաշնային ինստիտուտը վիճում են

Առողջապահության ամերիկյան ազգային ինստիտուտը և կենսադեղագործական Moderna ընկերությունը կոնֆլիկտի մեջ են այն հարցի առնչությամբ, թե ով է գյուտի հեղինակը, որի հիման վրա ստեղծվել է ընկերության կողմից արտադրված COVID-19-ի դեմ պատվաստանյութի հիմնական բաղադրիչը։ Այս պատվաստանյութի ապագան կարող է կախված լինել այս կոնֆլիկտից, հաղորդում է New York Times թերթը:

Իր արտոնագրային հայտում, որը դեռ չի ուղարկվել Դաշնային արտոնագրային գրասենյակ, Moderna-ն որպես գյուտի հեղինակ հիշատակում է իր մի քանի աշխատակիցների։ Առողջապահության ինստիտուտը պնդում է, որ հեղինակների թվում ընդգրկվեն ինստիտուտի երեք գիտնականներ, որոնք ընկերության մասնագետների հետ բացահայտել են, այսպես կոչված, գենետիկական հաջորդականությունը, որն օրգանիզմում առաջացնում է անհրաժեշտ իմունային ռեակցիա։ Առողջապահության ազգային ինստիտուտը և Moderna-ն գրեթե չորս տարի անցկացրել են համատեղ հետազոտություններ կորոնավիրուսային վարակների դեմ պատվաստանյութեր ստեղծելու ուղղությամբ:

2019 թվականի վերջին նոր կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո նրանք սկսել են համատեղ աշխատանքը պատվաստանյութի վրա։ Դաշնային կառավարությունը այդ նախագծի համար հատկացրել է մոտ 1,5 միլիարդ դոլար և ավելի քան 8 միլիարդ դոլար՝ դեռևս չստեղծված պատվաստանյութի գնման համար։ Այդ օգնությունն անհրաժեշտ էր երիտասարդ ընկերությանը, որն այն ժամանակ չուներ ֆինանսավորման այլ աղբյուրներ և հաջողությամբ ստեղծած ոչ մի դեղամիջոց: Ինստիտուտը ընկերությանը փոխանցել է տվյալներ իր գիտնականների կողմից նույնականացված գենի մասին, որն արտադրում է COVID-19 առաջացնող վիրուսի սպիտակուցը: Moderna-ն պնդում է, որ իր հետազոտողները ինքնուրույն են արտադրել այդ սպիտակուցը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը