Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:08 08-11-2021

Փախուստ ինքնաթիռից. մարոկացիները փակել են իսպանական օդանավակայանը

Մարոկացիների խումբը ստիպել է մի քանի ժամով փակել իսպանական Պալմա դե Մալյորկայի օդանավակայանը՝ փախչելով ինքնաթիռից հենց թռիչքուղում։ Նրանց մեծ մասին դեռ չեն հայտնաբերել։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը, սակայն իսպանական մամուլը դրա մասին հայտնել է հաջորդ օրը։ Կասաբլանկա-Ստամբուլ չվերթի մի խումբ ուղևորներ նախ, դատելով նկարագրված հանգամանքներից, կեղծ պատրվակով ստիպել են, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարի, ապա դիմել են փախուստի։

Ոստիկանությունը դեռ պարզում է, թե արդյոք սա ծրագրված արկածախնդրությո՞ւն է, թե՞ ԵՄ երկիր անօրինական մուտք գործելու ինքնաբուխ փորձ։

Կասաբլանկայից Ստամբուլ թռչող Air Arabia Maroc ընկերության ինքնաթիռը շտապ վայրէջքի խնդրանքով դիմել է Պալմա դե Մալյորկայի օդանավակայան՝ հայտնելով, որ ուղևորներից մեկն ընկել է դիաբետիկ կոմայի մեջ։

Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, և անձնակազմը բացել է դուռը բժիշկների համար, երկու տասնյակ ուղևորներ դուրս են ցատկել և հայտնվել թռիչքուղում, որից հետո փորձել են անցնել օդանավակայանի ցանկապատի վրայով։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է փախուստի դիմած 21 ուղևորներից 9-ին, 12-ը դեռ չեն հայտնաբերվել:

Պարզվել է նաև, որ հոսպիտալացված անձը լիովին առողջ է եղել: Նրան ձերբակալել են, իսկ ենթադրյալ հիվանդին ուղեկցողին հաջողվել է փախուստի դիմել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել