copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:40 04-11-2024

Գործուղո՞ւմ, թե՞ փախուստ. ինչո՞ւ է Արցախբանկի տնօրենը լքել Հայաստանը

Վարդան Ղուկասյանը օրերս հայտարարել է, որ «Արցախբանկ»-ի տնօրեն Արտակ Բալայանը միլիարդավոր դրամներ է շորթել, ապա փախուստի դիմել Հայաստանից։

Ղուկասյանի խոսքով՝ «Արցախբանկ»-ի տնօրենի փախուստի պատճառը եղել է մոտ 1 ամիս առաջ իր կողմից արված հայտարարությունը։

«Իմ այդ եթերից հետո ընկեր Աբազյանի հիմնարկը կանչել է Արտակ Բալայանին ԱԱԾ, բայց Արտակ Բալայանը դիմել է փախուստի։ Սկզբում Արտակ Բալայանը կապվել է ԿԲ նախագահի հետ, ասել է, որ «Դոգ»-ի եթերից հետո ինձ կանչում են ԱԱԾ, ԿԲ նախագահը զեկուցել է Նիկոլին, որ Արայիկ Հարությունյանի կանխիկ դոլարների հետ կապված Արտակ Բալայանին կանչում են ԱԱԾ, Նիկոլ Փաշինյանն էլ խելացի խորհուրդ է տվել, ասել է՝ ասեք, թող երկրից գնա. Արտակ Բալայանը հեռացել է Հայաստանի Հանրապետությունից։

Հիշեցնեմ, թե ինչ եմ ասել մոտ 1 ամիս առաջ։ Ասել էի, որ Արայիկ Հարությունյանի դոլարները՝ 3 «Prado»-ով բեռնված, տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Այդ գումարները բաշխվել են «Արցախբանկ»-ի 2 մասնաճյուղերում՝ Մելիք Ադամյան և 3-րդ մաս»,- ուղիղ եթերում հայտնել է Վարդան Ղուկասյանը, ապա հավելել, որ «Արցախբանկի» տնօրեն Արտակ Բալայանն այժմ ընտանիքով գտնվում է Վիեննայում, իր սեփական բնակարանում։

Ղուկասյանի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո Արտակ Բալայանը Արցախի կառավարության կողմից 1,5 միլիոն ԱՄՆ դոլար է ստացել, որպեսզի Արցախում ՀԷԿ կառուցի, սակայն, 2021 թվականի մայիսին ԱՀ կառավարությունը վարկը «ջրել» է։

Ղուկասյանն այլ խնդրի մասին էլ է բարձրաձայնել.

«Արցախի Հանրապետությունը «Արցախբանկ»-ում 3,1 միլիարդ դրամ սառեցված գումար է ունեցել։ Ո՞ւր են այս գումարները, ոչ մեկը չգիտի...»։

Oragir.News-ը կապ հաստատեց «Արցախբանկ»-ի տեղեկատվական կենտրոն, որտեղից պատասխանեցին, որ լրատվության վարչությունից կզանգահարեն և կպատասխանեն մեր հարցերին։

Ճշտող հարցին՝ «Արցախբանկ»-ի տնօրեն Արտակ Բալայանն այժմ Հայաստանո՞ւմ է, որպեսզի հարկ եղած դեպքում նրանից հարցազրույց վերցնենք, աշխատակիցը պատասխանեց.

«Այս պահին ինքն՝ արձակուրդում է գտնվում, գործուղման է, թե որտեղ, նման հարցերի չեմ կարող պատասխանել, համապատասխան բաժնին կտեղեկացնեմ, Ձեզ հետ կապ կհաստատեն»։

Oragir.News-ը կապ հաստատեց Կենտրոնական բանկի լրատվական ծառայություն, որտեղից գրավոր հարցում պահանջեցին։

Ազգային անվտանգության ծառայությունից ևս գրավոր հարցում պահանջեցին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին