Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:25 07-11-2021

Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ․ Փաշինյանը՝ համանախագահների սպասվող այցի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի դեռևս ուշացման հարցում կան խոչընդոտներ ադրբեջանական կողմից:

Փաշինյանն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելելու հայտարարությունից հետո ինչո՞ւ այց չի եղել դեռ:

Փաշինյանը հիշեցրել է, որ վերջերս ԱՄՆ-ից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, որի կազմում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:

«Եվ ես այդ հարցը բարձրացրեցի, թե ինչու այցելությունը մինչև այդ պահը տեղի չի ունեցել: Եվ նա ասաց, որ իրենք աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, այո, ժամանակ անցել է, կարող էր արդեն տեղի ունեցած լինել: Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ»,-ասել է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել