copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:05 14-09-2021

Սլովակիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը. Իվան Կորչոկ

Սլովակիան գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունություն, խաղաղություն հաստատելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը: Նա հույս հայտնեց, որ ավելի քան 30 տարվա անապահովությունից հետո տարածաշրջանում մեկնարկում են նոր գործընթացներ, որոնք ի վերջո կհանգեցնեն հաշտեցման:

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հարցին: Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողությունից ձեռնպահ մնալը: Կարևոր ենք համարում նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիովին իրականացնելը: Ամեն կոնֆլիկտ հանգեցնում է սովորական մարդկանց տառապանքի: Եթե կա խաղաղության հասնելու կամք, հաստատակամություն, ապա ցանկացած կոնֆլիկտ հնարավոր է կարգավորել: Մենք, որպես ԵՄ անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ողջունում ենք վստահության ամրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ հայ ռազմագերիների վերադարձը, որոնք Ադրբեջանում են պահվում: Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները»,- ասաց Սլովակիայի ԱԳ նախարարը:

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը: ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ