copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:45 07-11-2021

Իրաքի վարչապետի տան տանիքում չպայթած արկ են հայտնաբերել

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի նստավայրի տանիքում, որը գտնվում է Բաղդադի կենտրոնում՝ «կանաչ գոտում», չպայթած արկ է հայտնաբերվել:Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին։ Ներկայումս սակրավորները փորձում են վնասազերծել այն:

Նախօրեին ալ-Կազիմիի վրա մահափորձ էր կատարվել՝ ականակիր անօդաչուների օգնությամբ։ Կառավարության ղեկավարը չի տուժել, սակայն գրոհի արդյունքում վիրավորվել են նրա անվտանգության ծառայության մի քանի աշխատակից։

Բացի այդ, նյութական լուրջ վնաս է հասցվել նստավայրին։ Դրանից հետո մայրաքաղաքի «կանաչ գոտու» բոլոր մուտքերին զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումը ապստամբության սադրանք է և կապված է արտասահմանյան վերլուծական կենտրոնների հետ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել