copy image url
Միտք 4 տարի առաջ - 14:26 04-11-2021

Հոգևորական ջազմենի երգը՝ Մարիամ Մերաբովայի համերգի առանցքում

Նոյեմբերի 20-ին«Արամ Խաչատրյան» համերգասրահում յուրահատուկ համերգային ծրագրով հանդես կգա հայազգի սիրված երգչուհի Մարիամ Մերոբովան՝ «Միրայֆ» նախագծի և ջազային-էստրադային նվագախմբի ուղեկցությամբ: Այս անգամ նա բեմ դուրս կգա առանց սիրելի ամուսնու՝ դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովի: Oragir.news-ի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ անձնական վիշտը չի «կոտրել» իրեն, ու առաջվա նման պատրաստ է ջերմություն եւ սեր փոխանցել իր ունկնդրին: Նա համերգի «Գրիր ինձ» խորագրին էլ անդրադարձավ, որը երգերից մեկի վերնագիրն է, այդ երգի հեղինակն էլ ամուսնու ընկերն է: Վերջինս թողել է ջազը ու հոգեւորական դարձել: Երգչուհին ասաց, որ երգն անչափ հոգեահարատ է իրեն: Մարիամ Մերաբովան հավելեց, որ ինչպես նախորդ համերգներին, այս համերգին եւս սիրով է պատրաստվել, քանի որ անչափ թանկ է համարում իր ունկնդիրների սերը: Պարզեցինք, որ բացի խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդում ընդգրկված՝ Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Իգոր Կրուտոյի, Վլադիմիր Վիսոցկու, Ժորժ Կառվարենցի եւ այլոց ստեղծագործություններից, «Գրիր ինձ» խորագրով համերգին կհնչեն Արմեն Մերաբովի երգերը գրված՝ Մարիամ Մերաբովայի խոսքերի հիման վրա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել