copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 02-11-2021

Նշվել է այն ըմպելիքը, որն ամենալավն է հագեցնում ծարավը

Շատերը կարծում են, որ ջուրը լավագույն ըմպելիքն է ծարավը հագեցնելու համար, ոմանք էլ կարծում են, որ դա մրգահյութն է, հայտնում է չինական WeChat հարթակը։ Սակայն հյութերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, իսկ քամելուց հետո անհետանում են մրգի մեջ եղած որոշ օգտակար հատկություններ։

Իսկ եթե ըմպելիքի մեջ շատ շաքար կա, ապա ծարավը միայն կմեծանա։ Հյութերը նաև բարձրացնում են արյան մածուցիկությունը։ «Ուստի ծարավ զգալիս ավելի լավ է չխմել հյութեր կամ մեծ քանակությամբ շաքար պարունակող այլ ըմպելիքներ»,- ասվում է նյութում։

Սովորական ջուրը նույնպես ծարավը հագեցնելու համար լավագույն տարբերակը չէ, թեև այն շաքար չի պարունակում։

Իրականում, լավագույն տարբերակը յուղազերծված կաթն է: Այն գրեթե չի պարունակում ճարպեր և հարուստ է սպիտակուցներով։ «Ուսումնասիրությունը պարզել է, որ կաթում պարունակվող սպիտակուցն ունակ է դանդաղեցնել օրգանիզմից հեղուկի արտահոսքը»,- ասվում է հոդվածում։ Անյուղ կաթը պարունակում է նաև փոքր քանակությամբ նատրիում, որը հեղուկը պահում է օրգանիզմում։ Բացի այդ, այս ըմպելիքն ավելի սննդարար է, քան ջուրը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում