copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:32 02-11-2021

Սաակաշվիլին խոստանում է արտահերթ ընտրություններ՝ իր ազատ արձակումից անմիջապես հետո

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստանում է ազատ արձակվելուց հետո առավելագույնը տասն օրվա ընթացքում հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։ Այս մասին ասվում է Սաակաշվիլիի նամակում, որն այսօր լրագրողներին կարդացել է նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին՝ բանտում իր պաշտպանյալին այցելելուց հետո։

Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Սաակաշվիլին, ով 33 օր է՝ անազատության մեջ է, և առաջին իսկ օրվանից հացադուլ է հայտարարել, նոր ուղերձում վրաց ժողովրդին միասնության կոչ է արել՝ նշելով, որ այս պայքարում «յուրաքանչյուր աջակից քաշով ոսկի է»:

«Բանտից ազատվելու դեպքում ես խոստանում եմ, որ առավելագույնը տասն օրից մենք կնշանակենք արտահերթ ընտրություններ և Իվանիշվիլիին գետնով կտանք։ Հիմա մեզ պետք է հասարակական լայն միասնություն, յուրաքանչյուր աննկուն մարդ մեծ նշանակություն ունի, և նա իր քաշով ոսկի է։ Մեր ուժն այժմ միասնության մեջ է, իսկ հաղթանակի բաղադրատոմսը բազմամարդությունն ու անսասանությունն է»,- ասվում է նամակում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում