copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:32 26-10-2021

«Ձեզ նվեր արեք և ընդունեք միջնորդությունը». Արմեն Գևորգյանի փաստաբանը` Աննա Դանիբեկյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։ Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանի։

Պաշտպանը հիշեցրեց, որ մեկ այլ քրեական վարույթով ինքն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։

Փաստաբանը 2020թ. պաշտպանում էր քաղաքացի Նարեկ Մանթաշյանի շահերը, որը մեղադրվում էր դատավոր Դանիբեկյանի մասին անձնական տեղեկություններ բացահայտելու մեջ, սակայն հետագայում դատարան կանչվեց որպես վկա:

Բացի այդ, ըստ Կոչուբաևի, դատավոր Դանիբեկյանն ունի ակնհայտ կանխակալ վերաբերմունք իր նկատմամբ և չի կարող լինել օբյեկտիվ։

«Արմեն Գևորգյանի հետ մեր համագործակցությունն ունի շուրջ 3 տարվա պատմություն, և տարբեր իրավական պրոցեսներում ես ներկայացրել եմ իր շահերը։ Ինչքն գիտեմ, այսօր ձեր ծննդյան օրն է, ձեզ նվեր արեք և ընդունեք ինքնաբացարկի միջնորդությունը»,–ասաց փաստաբանը։

Բացարկի միջնորդություն է պատրաստվում ներկայացնել նաև պաշտպան Լուսինե Սահակյանը։ Նա դահլիճում էր, բայց առողջական խնդիրների պատճառով չկարողացավ դա անել։

Գևորգյանն ինքը պնդեց, որ դատարանը պայմաններ չի ստեղծում իր պաշտպանության համար։ Մասնավորապես նիստերն անցկացվում են յուրաքանչյուր երեքշաբթի, և նման ժամանակացույցը հարմար չէ Կոչուբաևին։ Փաստաբանը բազմաթիվ անգամ խնդրել է մեկ այլ օր նշանակել, բայց դատարանը հրաժարվում է դա անել։ Իսկ Սահակյանը, որը վերջերս է սկսել Գևորգյանի շահերի պաշտպանությունը, խնդրել է ժամանակ տալ նյութերին ծանոթանալու համար, բայց դատարանն այդ դեպքում էլ չի ընդառաջել։

Այսօր կայացած դատական նիստում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ վերջին շրջանում դատավորը սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում Գևորգյանի և նրա փաստաբանների նկատմամբ։ Նրա խոսքով` դատավարության մասնակիցները տեսել են դատավորի որոշումներն ու գործողությունները, որոնք ակնհայտորեն սահմանափակել են Գևորգյանի իրավունքները։

Քոչարյանի պաշտպանները միացան ներկայացված միջնորդությանը։

Մեղադրող կողմը դեմ էր միջնորդությանը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց` փաստաբանները դեմ են դատավորին, քանի որ Դանիբեկյանը չի կատարել նրանց պահանջները, չի հարմարվել նրանց պայմաններին:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս գործով առանձնապես խոշոր չափերի կաշառքի մեղադրանք է ներկայացվել, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ