Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:06 21-10-2021

Նավալնին իր Սախարովի անվան մրցանակը նվիրել է կոռուպցիայի դեմ բոլոր պայքարողներին

Ալեքսեյ Նավալնին իր՝ Անդրեյ Սախարովի անվան մրցանակը նվիրել է «աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարողներին՝ իրենց բոլոր որակներով»։

Մեկնաբանությունը հայտնվել է ընդդիմադիր քաղաքական գործչի սոցիալական ցանցում։

Տեքստում խոսվում է պայքարողների մասին՝ «լրագրողներից մինչև իրավաբաններ, պաշտոնյաներից ու պատգամավորներից մինչև նրանք, ովքեր դուրս են գալիս փողոց՝ աջակցելու այս պայքարին»։ «Ցանկանում եմ նրանց մաղթել տոկունություն և արիություն նույնիսկ այն պահերին, երբ մի քիչ վախեցած են»,- հավելել է ընդդիմադիրը։

Ինչպես հետևում է մեկնաբանությունից, Ալեքսեյ Նավալնին մրցանակի մասին իմացել է փաստաբանից: «Ես մտա նիստերի սենյակ, հանեցի ականջակալներով գլխարկս և փաստաբանից լսեցի. «Շնորհավորում եմ Սախարովի անվան մրցանակի շնորհման կապակցությամբ»: Առաջին բանը, որ ես մեխանիկորեն մտածեցի՝ ի՜նչ խորհրդանշական է․ Սախարովը իմ սիրելի լուսանկարում ականջակալներով սև գլխարկով է»,- գրում է Նավալնին։

Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակը Եվրախորհրդարանը հոկտեմբերի 20-ին շնորհել է ռուս ընդդիմադիրին։

Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունն առաջադրել է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, ինչպես նաև լիբերալների թվով երրորդ խմբակցությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան