Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:34 13-03-2026

Էրդողանը Գուտերեշին է հանձնել «Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և առաջին տիկին Էմինե Էրդողանը։

Էրդողանը Գուտերեշին է հանձնել «Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը»։

Ըստ Էրդողանի՝ Գուտերեշը առաջնահերթություն է տալիս խաղաղությանը, երկխոսությանը և բարգավաճմանը և որպես Պորտուգալիայի վարչապետ՝ նա աննախադեպ ներդրում է ունեցել իր երկրում բարգավաճման բարձրացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում իր 10 տարիների ընթացքում նա ակնառու ջանքեր է գործադրել՝ ապահովելու, որ տեղահանված անձինք ստանան մարդկային արժանապատվությանը համապատասխան վերաբերմունք և պաշտպանություն:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել